Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆրանսիացի դահուկորդը հոսպիտալացվել է մրցումների ժամանակ (տեսանյութ)

Ֆրանսիացի դահուկորդ Վիկտոր Մուֆատ-Ժանդեթը վնասվածք է ստացել Շվեյցարիայի Ադելբոդենում ընթացող լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի հսկա ոլորավայրէջքի մրցումների ժամանակ։

Երկրորդ փորձի ժամանակ նա դահուկով հարվածել է արգելափողերից մեկին և ընկել, որից հետո գլորվել է և հայտնվել պաշտպանիչ ցանկապատի մեջ։

Ինչպես նշում է L'Equipe-ը, մարզիկին պատգարակով դուրս են բերել վազքուղուց և ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց: Նա ուժեղ հարված է ստացել գլխին, կտրվածքներ դեմքի ու ձեռքերի հատվածում: Բարեբախտաբար, մարզիկի կյանքին ոչինչ չի սպառնում։

Նշենք, որ 33-ամյա Վիկտոր Մուֆատ-Ժանդեթը 2018թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: