Բացել լրահոսը Փակել լրահոսը
86528_b
A A
Պաշտոնական

Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին «VAZ-2106»-ը մոտ 10 մ սահել և բախվել է չբնակեցված տնակին

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ սահել և բախվել մոտակա չբնակեցված տնակին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ։