Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ
A A
Պաշտոնական

Փակ ճանապարհներ հանրապետությունում․ Գորիս-Սիսիան հատվածում մերկասառույց է. Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։