Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+spercyan (1)
A A
Սպորտ

Ռուսաստանում ամենից շատ բարձրացել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի արժեքը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 2022 թվականի ընթացքում բոլորից շատ բարձրացել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ինքնարժեքը։

Ինչպես տեղեկացնում է Transfermarkt կայքը, մեկ տարում ֆուտբոլիստի արժեքն ավելացել է 6 միլիոն եվրոյով և այժմ այն կազմում է 9 մլն: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում «Սպարտակի» հարձակվող Շամար Նիկոլսոնն ու «Ռոստովի» կիսապաշտպան Դանիիլ Ուտկինն են, որոնց արժեքը թանկացել է 4-ական միլիոն եվրոյով:

Հարկ է նշել, որ 2022 թվականին 3 մլն եվրոյով բարձրացել է նաև Մոսկվայի «Դինամոյի» հայազգի հարձակվող Արսեն Զախարյանի ինքնարժեքը: Ըստ աղբյուրի, նրա իրական արժեքն այժմ կազմում է 15 մլն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում Լոնդոնի «Չելսին»: