Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika (6)
A A
Սպորտ

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հավասարվեց առաջատարներին. 2022 SPICE Cup

Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանը հաջող է հանդես գալիս ամերիկյան Չեստերֆիլդ քաղաքում ընթացող դասական շախմատի 2022 SPICE Cup մրցաշարում:

Մեր գրոսմայստերը, որն այժմ սովորում է ԱՄՆ-ի համալսարաններից մեկում, վերջին երեք տուրերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, վաստակեց 5 միավոր և հավասարվեց մրցաշարի երեք առաջատարներին:

Հայաստանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը 3 միավորով զբաղեցնում է 39-րդ տեղը: Կանանց գրոսմայստեր, մեր հայրենակից  Տաթև Աբրահամյանը, նույնպես 3 միավոր ունի: Ամերիկահայ շախմատիստ Կիրկ Ղազարյանը 3,5 միավորով 17-րդն է:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արամ Հակոբյանը սևերով կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող 13-ամյա հնդիկ գրոսմայստեր Միշրա Աբխիմանյուի հետ: