A
A
Էլինա Դանիելյանը անկասելի է
Էլինա Դանիելյանը Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկությունում շարունակում է ջախջախել իր մրցակիցներին:
4-րդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստուհին առավելության հասավ մրցաշարի ֆավորիտներից մեկի` Նանա Ձագնիձեի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Էլինա Դանիելյանը վաստակեց 4 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին տեղում: Նրան հաջորդող Մարի Սեբագը եւ Մարթա Ֆիերոն իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր:
Լիլիթ Մկրտչյանը այս տուրում զիջեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեին: Նա 1 միավորով զբաղեցնում է վերջին` 12-րդ տեղը:
5-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի չինուհի Սյու Յուհուայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի մոնղոլուհի Բատույագ Մունգունթուլի հետ: