Բացել լրահոսը Փակել լրահոսը
wgzUXSFWmahseO1MBv2qUO1T0lNHHgWXzi7uJzMc
A A
Քաղաքականություն

Ավելի քան 3 մլն դոլար յուրացնելու գործով մեղադրանք է առաջադրվել Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է յուրացման և փողերի լվացման մեղադրանքներով նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ռոստիսլավ Շուրմայի դեմ մեղադրանք առաջադելու մասին, հայտնում է The Kyiv Independent պարբերականը՝ նշելով, որ Շուրման չի արձագանքել տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։

Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տվյալներով՝ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ինը կասկածյալի։ Նրանց շարքում է նաև Շուրմայի եղբայրը՝ Օլեհը, ով Զապորոժիեի էներգետիկ ընկերության համասեփականատերն է։

Շուրմա եղբայրները 2019-ից 2020 թվականներին Զապորոժիեի մարզում էներգետիկ ընկերություններ են ձեռք բերել և այնտեղ արևային էլեկտրակայաններ են կառուցել։ Հետագայում նրանք գումարներ են ստացել կառավարությունից՝ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, սակայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո այն տարածքները, որտեղ տեղակայված են էլեկտրակայանները, գրավվել են, հետևաբար հնարավոր չի եղել արտադրել ու մատակարարել էլեկտրաէներգիա։ Այդուհանդերձ, նրանց ընկերությունները շարունակել են հատկացումներ ստանալ Ուկրաինայի կառավարությունից։ 

Կասկածյալներն ընդհանուր առմամբ մեղադրվում են 3.28 միլիոն դոլար յուրացնելու մեջ։

Ռոստիսլավ Շուրման զբաղեցրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը 2021-2024 թվականների ընթացքում։

Ներկայում թե՛ Ռոստիսլավ Շուրման, թե՛ նրա եղբայրը բնակվում են արտերկրում։