Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Սպորտ

Խորվաթիան հաղթեց Մարոկոյին և գրավեց 3-րդ տեղը. Քաթար-2022

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում Խորվաթիայի հավաքականն այսօր հանդիպեց Մարոկոյի ընտրանուն հետ: Նախորդ առաջնության փոխչեմպիոնները՝ խորվաթները, հաղթեցին 2:1 հաշվով և արծաթե մեդալները փոխարինեցին բրոնզե մեդալներով:

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին կեսում: Խաղի 7-րդ րոպեին խորվաթ Յոշկո Գվարդիոլը բացեց հաշիվը, սակայն երկու րոպե անց Աշրաֆ Դարին հավասարեցրեց այն: 42-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի հարձակվող Միսլավ Օրսիչը խփեց երկրորդ գնդակը, որն էլ վճռեց խաղի ելքը:

Վաղը կկայանա առաջնության եզրափակիչ հանդիպումը: Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան կհանդիպի Արգենտինայի հետ