A
A
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 17-ին, ժամը 15:28-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղում՝ սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին շարքի թիվ 21/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում կայանած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 16:00-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է՝ հայտնում է ԱԻՆ-ը: