Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղքատությունը Հայաստանում 71.5 տոկոս է (տեսանյութ)

Տնտեսություն
d631b21617599b4c478fc1cdb25dc3b7

«Մեր պետությունը չունի պաշարներ: Այն երկրները, որտեղից Հայաստանը ներկրում է ապրանքներ, երբ ինչ-ինչ պատճառներով դադարեցնում են արտահանումը, մեր երկրում անմիջապես պաշարների պակասի պատճառով սկսում է գնաճ»,- երկրում շարունակական գնաճի մասին իր տեսակետը ներկայացրեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Գների կարգավորման համար, փորձագետի գնահատմամբ, նախ պետք է կիրառվեն պետական կառավարման համապատասխան միջոցները, ապա պետությունը իր լիազորությունները գործադրելով` «պետք է ջարդի մենաշնորհները և ունենա պաշարներ առնվազն 12 ամսվա համար»:

Փորձագետ Մեսրոբյանը անդրադարձավ նաև նախորդ տարի կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ճգնաժամը արդեն հաղթահարված է և փաստերով ցույց տվեց, որ ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում այն շարունակվում է, և դրա գլխավոր ցուցիչներից մեկը ոսկու շուկայում շարունակվող գնաճն է:

Ճգնաժամի պատճառով մարդիկ խուսափում են այլ բնագավառներում ներդրումներ կատարելուց և ոսկին համարելով կայուն մետաղ` իրենց միջոցները այդ տեսքով են պահում:

Փորձագետը այսօր անդրադարձավ անեւ ՀՀ ԿԲ գլխավոր գործառույթին, համարելով, որ կառույցի գործառույթը ոչ թե պետք է լինի ոչ միայն գների կայունացումը, այլ ողջ ֆինանսական համակարգի կառավարումը:

Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատում է, որ թե կան երկրներ, որոնք ունեն մեծ գումարներ, սակայն չեն կարողանում պայքարել աղքատության դեմ, և այդ հիմնականում սխալ կառավարման հետևանք է:

Ադիբեկյանը տեղեկացրեց նաև, որ ճգնաժամի հետևանքով ՄԱԿ-ի հաղորդած տեղեկությունների համաձայն աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է 71.5 տոկոս և սա ցածր է անգամ ՄԱԿ-ի սահմանած ստանդարտներից:

Ադիբեկյանը նկատեց նաեւ, քանի որ մենք` հայերս, սովոր են փորձությունների, այս հանգամանքը իշխանությունները օգտագործում են, սակայն այս վիճակը երկար շարունակվելու դեպքում լարվածությունը երկրում կավելանա: