Բացել լրահոսը Փակել լրահոսը
303636827_619349352889029_7778425117111893819_n-1
A A
Պաշտոնական

Կեղծ թղթադրամներ էր պատրաստել ու իրացրել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ:

Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը: