Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+makron
A A
Սպորտ

Ֆրանսիայի նախագահը ֆուտբոլի խաղից հետո այցելել է Մարոկկոյի հավաքականին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Ֆրանսիա – Մարոկկո խաղի պատվավոր հյուրերից մեկը եղել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

Ինչպես նշում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմամոն, խաղից հետո, որն ավարտվել էր ֆրանսիացիների հաղթանակով՝ 2։0, նա նախ այցելել է Մարոկոյի հավաքականի հանդերձարան։ Էմանուել Մակրոնն մրցակից թիմի բոլոր անդամների մոտ նշել է, որ Սոֆյան Ամրաբատն ընթացիկ աշխարհի առաջնության լավագույն կիսապաշտպանն է համարվում։ Դրանից հետո Ֆրանսիայի նախագահը հանդիպել է երկրի հավաքականի ֆուտբոլիստների հետ և նրանց շնորհավորել եզրափակիչ մտնելու կապակցությամբ։

Ի դեպ, Ֆրանսիա – Մարոկո խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիացիների կիսապաշտպան Անտուան Գրիզմանը, որը ոչ գոլ է խփել, և ոչ էլ գոլային փոխանցում կատարել։