Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+final 15.12.
A A
Սպորտ

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Մարոկոյին և մտավ եզրափակիչ. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում գործող չեմպիոն Ֆրանսիան 2:0 հաշվով հաղթեց Մարոկոյի թիմին և երկրորդ անգամ անընդմեջ մտավ եզրափակիչ:

Խաղը սկսվեց ֆրանսիացիների գրոհներով, որոնք արդեն 5-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը, որը գնդակի անդրադարձից  հետո մոտիկից գրավեց դարպասը։

Հանդիպման 17-րդ րոպեին ֆրանսիացիների հարձակվող Օլիվիե Ժիրույի հարվածից հետո գնդակը ետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից։ 44-րդ րոպեին արդեն մարոկացի պաշտպան Ջավադ Էլ Յամիկի շրջադարձ հարվածն մի կերպ ետ մղեց ֆրանսիացիների դարպասապահ Ուգո Լյորիսը։

Երկրորդ կեսի սկիզբն անցավ Մարոկոյի հավաքականի առավելությամբ, որն անընդհատ գրոհում էր և փորձում վերականգնել հաշվի հավասարությունը: Սակայն, աֆրիկացի ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց գտնել աշխարհի չեմպիոնի դարպասի գրավման գաղտնիքը: Իսկ ահա 79-րդ րոպեին ֆրանսիացիներն արագ հակագրոհ կազմակերպեցին, Կիլիան Մբապեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և անսպասելի փոխանցում կատարեց ազատ գոտում գտնվող Ռանդալ Կոլո Մուանիին, որը մոտիկից կրկնապատկեց հաշիվը՝ 2:0: Մարոկացիները մնացած ժամանակում փորձեցին խփել գոնե հեղինակության գոլը, սակայն դա նրանց այդպես էլ չհաջողվեց:

Այդպիսով, աշխարհի 2022թ չեմպիոնի կոչումը եզրափակիչ խաղում կվիճարկեն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները: Խաղը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: