Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lox 14.12.
A A
Սպորտ

Անի Պողոսյանը 44-րդն է, իսկ Արթուր Բարսեղյանը՝ 46-րդը. լողի աշխարհի առաջնություն

Հայաստանի լողի հավաքականի առաջատար լողորդներ Անի Պողոսյանը և Արթուր Բարսեղյանը մեկնարկեցին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում ընթացող կարճ ջրի (25մ) աշխարհի առաջնությունում:

Արթուր Բարսեղյանը 50մ դելֆին լողաոճում 23.65 վրկ արդյունքով 73 մասնակիցների մեջ գրավեց 46-րդ տեղը: Այս ձևում աշխարհի չեմպիոն դարձավ 43-ամյա բրազիլացի լողորդ Նիկոլաս Սանթոսը, որը ցույց տվեց 21.78 վրկ արդյունք: Մեր լողորդը կմասնակցի նաև 50մ ազատ ոճի մրցումներին:

Անի Պողոսյանը 100մ ազատ ոճում 65 մասնակիցների մեջ ցույց տվեց 44-րդ արդյունքը՝ 57.91 վրկ: Նա առաջատարից ետ մնաց մոտ 6 վայրկյանով: Անի Պողոսյանը հանդես կգա նաև 200մ ազատ ոճում: