Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիքում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։
 
Նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Սյունիքում պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածները։
 
Նախարար Սանոսյանը, մասնավորապես, ծանոթացել է Ճամբ-Լծեն, Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Խոտ-Որոտան և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհատվածներում իրականացված աշխատանքներին։
 
Նշված ճանապարհահատվածներից մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնացած մասում ճանապարների կառուցում, վերակառուցման և նորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
 
Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։