A
A
Վնասվածքը լուրջ չէ
Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւի ստացած վնասվածքն Եվրոպայի լիգայի շրջանակում կայացած հունական ՊԱՕԿ-ի հետ խաղում այնքան էլ լուրջ չէ:
Երեկ կատարված մանրակրկիտ բուժզննումից հետո պարզվել է, որ դարպասապահը ընդամենը ուժեղ հարված է ստացել ծնկին: Առաջիկա երեք օրերին նա անհատական մարզումներ կանցկացնի, իսկ եկող երկուշաբթվանից կմիանա թիմակիցներին:
Դա նշանակում է, որ Իգոր Ակինֆեեւը կարող է պատրաստվել Եվրո-2012-ի Հայաստան - Ռուսաստան ընտրական խաղին, որը տեղի կունենա մարտի 26-ին, Երեւանում: