Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbs_b_c_66014b214646deb1f19e3a8c3637b628
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, հայտնում է Anadolu գործակալությունը։

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել են այսպես կոչված՝ հացահատիկային միջանցքին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին, ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Էրդողանը Պուտինին ասել է, որ կողմերը «կարող են սկսել հացահատիկային միջանցքով տարբեր պարենային ապրանքների արտահանման աշխատանքները», նշում է գործակալությունը։

Էրդողանը նաեւ կրկնել է «Սիրիայի հետ Թուրքիայի սահմանը Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչներից առնվազն 30 կմ ազատելու անհրաժեշտությունը»։