Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zaxaryan
A A
Սպորտ

Բրիտանացի լրագրողը նշել է, թե ինչու է «Չելսին» ցանկանում ձեռք բերել Զախարյանին

Բրիտանական Standard Sport-ի լրագրող Նիզար Կինսելան նշել է այն գործոնները, որոնց պատճառով Լոնդոնի «Չելսին» ցանկանում է պայմանագիր կնքել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ։

«Արսենը լավագույն տարիքում է ֆուտբոլ խաղալու համար: Նա անընդհատ խաղադաշտ է դուրս գալիս «Դինամոյում» և Ռուսաստանի հավաքականում: Նա տաղանդ է, որը «Չելսին» կարող է զարգացնել: Զարմանալի չէ, որ ակումբը հետաքրքրված է նրանով և ցանկանում է պայմանագիր կնքել:

«Չելսին» երիտասարդներ հետ աշխատանքով աշխարհի լավագույն թիմերից մեկն է։ Զախարյանին սիրում են, քանի որ ցանկանում են պահպանել այս ոլորտում լավագույնի կոչումը։ Արսենի տրանսֆերը կարող է օգնել դրան»,- գրել է լրագրողը:

Նշենք, որ այս տարվա օգոստոսին Մոսկվայի «Դինամո» ակումբը Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել «Չելսիից», բայց տեխնիկական խնդիրների պատճառով խաղացողի տեղափոխությունը չի կայացել։ Այժմ կողմերը մտածում են նոր տարբերակ, ըստ որի Արսեն Զախարյանը պետք է ընդունի Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի անգլիական ակումբը հայկական բանկերի միջոցով կարողանա վճարել ֆուտբոլիստի փոխհատուցումը ռուսական կողմին: