Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+katar
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 17-րդ օր. Իսպանիան կհանդիպի Մարոկոյի, իսկ Պորտուգալիան՝ Շվեյցարիայի հետ

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները:

Մարոկո – Իսպանիա

Խաղի սկիզբը՝ 19:00

 

Մարոկոյի ընտրանին խմբային փուլում անակնկալ հաղթելով Բելգիայի ուժեղ թիմին՝ 2:0, առաջ անցավ նրանից, իսկ վերջին խաղում 2:1 հաշվով պարտության մատնելով Կանադային, ընդհանրապես գրավեց 1-ին տեղն իր խմբում: Երկրորդում գտնվող Խորվաթիան հետ մնաց 2 միավորով:

Իսպանիայի ընտրանին առաջնությունը սկսեց Կոստա Ռիկայի նկատմամբ տարած խոշոր հաղթանակով՝ 7:0, բայց հետո այն ոչ-ոքի խաղաց Գերմանիայի հետ՝ 1:1, իսկ վերջին տուրում 1:2 հաշվով պարտվեց Ճապոնիային և գրավեց 2-րդ տեղը:

Թիմերն անցած աշխարհի առաջնությունում իրար հետ հանդիպել են խմբային փուլում: Այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: Այս անգամ կողմերից մեկն անպայման պետք է հաղթանակ տանի, թեկուզ 11մ հարվածներով:

 

Պորտուգալիա – Շվեյցարիա

Խաղի սկիզբը՝ 23:00

 

Պորտուգալիայի հավաքականը վստահ սկսեց առաջնությունը և մեկնարկում հաղթելով Գանայի և Ուրուգվայի ընտրանիներին, իր խմբում ժանանակից շուտ գրավեց 1-ին տեղը: Սակայն, 3-րդ տուրում պորտուգալացիներն անսպասելի պարտվել են Կորեայի ազգային թիմին՝ 1:2:

Շվեյցարիայի ընտրանին իր խմբում հաղթելով Կամերունին ու Սերբիային, վաստակել է 6 միավոր և հավասարվել իրեն միակ պարտություն հասցրած Բրազիլիային, սակայն խփած գոլերի քանակով ի վերջո զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Թիմերն այս տարի իրար հետ հանդիպել են Եվրոպայի Ազգերի լիգայի ընտրական փուլի շրջանակում: Պորտուգալիայի հավաքականը սեփական դաշտում հաղթել է 4:0, իսկ Շվեյցարիան՝ 1:0 հաշվով: