Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik (1)
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» չորոշեցին հաղթողին

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Հանդիպման 21-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը առաջ մղեց հյուրերին, իսկ երկրորդ կեսի 83-րդ րոպեին Վիլֆրիդ Էզան հավասարեցրեց հաշիվը:

«Արարատ-Արմենիան» այս խաղից հետո վաստակել է 40 միավոր և շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: «Փյունիկը» վաստակած միավորների քանակը հասցրեց 34-ի և հավասարվեց 3-րդ տեղում գտնվող «Ալաշկերտին»:

Առաջնության 21-րդ տուրը կկայանա դեկտեմբերի 8-9-ը: