Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Քաղաքականություն

Եվրադատարանի որոշումը՝ մի քանի օրից․ նախկին դատավորն ընդդեմ ՀՀ-ի

 Դեկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կհրապարակի  ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս դեպքում դիմումատուն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության նախկին դատավոր Սամվել Մնացականյանն է։ 2011թ հուլիսին նա ազատվել է պաշտոնից, իսկ պաշտոնանկ անելու հիմք դարձել էր նրա մի որոշումը՝  պատճառաբանությամբ, որ պատշաճ հիմնավորված չէր։

 2011թ. մայիսի 30-ին դատավոր Մնացականյանը բավարարել էր մեղադրյալ Ալբերտ Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել էր գրավով:

Սամվել  Մնացականյանը գանգատ է ներկայացրել Եվրադատարան՝  ՄԻ կոնվենցիայի մի քանի իրավունքի խախտման հիմքով՝  6-րդ հոդվածի (արդար դատաքննություն), 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն), 14-րդ հոդվածի (խտրականության արգելում)։

Նախկին դատավորը, մասնավորապես, պնդում է, որ իրեն արգելվել է մուտք գործել դատարան,  աշխատանքից ազատումը ոտնահարում է իր խոսքի ազատությունը, և որ իշխանությունների գործողությունները եղել են  խտրական: