Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+brazilia
A A
Սպորտ

Բրազիլիայի հավաքականը հաղթեց Շվեյցարիային և մտավ փլեյ-օֆֆ. Քաթար-2022

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը հաղթելով Շվեյցարիայի ընտրանուն, ժամանակից շուտ դուրս եկավ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ:

Երկրորդ տուրի խաղում բրազիլացիները մեծ դժվարությամբ կոտրեցին լավ պաշտպանվող շվեյցարացիների դիմադրությունը: Նրանք միայն 83-րդ րոպեին կարողացան ճեղքել մրցակցի հետին գիծը և գրավել դարպասը: Աչքի ընկավ հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն:

Այս հաղթանակից հետո Բրազիլիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և ժամանակից շուտ զբաղեցրեց առաջին տեղը: Նրան հաջորդում է Շվեյցարիան՝ 3 միավոր: Կամերունի և Սերբիայի հավաքականները մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

Երրորդ տուրի խաղերն այս խմբում տեղի կունենան դեկտեմբերի 2-ին: