Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo (8)
A A
Սպորտ

Ռոնալդուն առաջ նման որակներ չուներ. Պորտուգալիայի հավաքականի մարզիչ

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նոր որակների մասին:

«Ես տեսել և մարզել եմ առաջնորդի որակներ ունեցող շատ ֆուտբոլիստների: Յուրաքանչյուր թիմում կան նման խաղացողներ: «Բենֆիկայում», «Սպորտինգում», «Պորտուում», Հունաստանում մարզել եմ իսկական առաջնորդների:

Ոչ բոլոր խաղացողներն են իրենց նույն կերպ պահում իրենց, բայց ոմանք ընդգծված առաջատարներ են: Կարևորն այն է, որ թիմն իմանա, թե ինչպես վարվել նրանց հետ:

Ես Ռոնալդուին ճանաչում էի երիտասարդ տարիքից: Նա այդ ժամանակ այդպիսին չէր: Հանդերձարանում ունեի Պեդրո Բարբոսային, Պաուլո Բենտոյին և մյուսներին։ Բայց ժամանակի ընթացքում նրա մոտ սկսեցին ի հայտ գալ առաջատարին բոնորոշ հատկություններ, նա սկսեց ավելի հաճախ ելույթ ունենալ։ Թիմն ապրում է դրանով, և սա ամենակարևորն է», - Ֆերնանդու Սանթոսի խոսքերը մեջբերում է պորտուգալական A Bola թերթը։

Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկային խաղում 3:2 հաշվով հաղթել է Գանայի ընտրանուն: Այսօր պորտուգալացիները խաղալու են Ուրուգվայի հետ, որը մրցաշարը սկսել է Հարավային Կորեայի հետ գոլազուրկ ոչ-ոքիով: