Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania (2)
A A
Սպորտ

Իսպանիան ռեկորդ է սահմանել, իսկ Գերմանիան՝ հակառեկորդ. Քաթար-2022

Քաթարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 2-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները: Մրցաշարի երկու ֆավորիտների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ 8 գոլ է խփել աշխարհի մեկ առաջնությունում: Դա թիմի նոր ռեկորդ է համարվում: Հիշեցնենք, որ իսպանացիներն առաջին խաղում 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի թիմին:

Գերմանիայի հավաքականն այս խաղում հակառեկորդ է սահմանել: Աշխարհի քառակի չեմպիոնն իր պատմության ընթացքում առաջին անգամ չի կարողացել հաղթանակ տանել երկու խաղից հետո: Դա Գերմանիայի հավաքականի ամենաթույլ մեկնարկն է սկսած 1938թ աշխարհի առաջնությունից:

Խմբային փուլի վերջին տուրում Իսպանիայի հավաքականը կհանդիպի Ճապոնիայի, իսկ Գերմանիան՝ Կոստա Ռիկայի հետ: