Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lehastan
A A
Սպորտ

Լեհաստանը հաղթեց անակնկալի սիրահար Սաուդյան Արաբիային. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրի խաղում Լեհաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիային, որը մեկնարկային տուրում հաղթել էր մրցաշարի ֆավորիտներից Արգենտինային:

Հանդիպման 39-րդ րոպեին Պյոտր Զիլինսկին Ռոբերտ Լևանդովսկու փոխանցումից հետո բացեց հաշիվը: Առաջին կեսի վերջին րոպեին Սաուդյան Արաբիան 11մ հարվածի իրավունք ստացավ,սակայն Սալեմ Ալ Դավսարի հարվածը դարպասապահ Վեյցեխ Շչաստնին ետ մղեց: Երկրորդ կեսի 82-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից կրկնապատկեց հաշիվը:

Այդպիսով, Լեհաստանի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով, վաստակեց 4 միավոր և սկսեց գլխավորել C խմբի աղյուսակը: Սաուդյան Արաբիան 3 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, ապա հաջորդում է մեկ միավոր ունեցող Մեքսիկան, իսկ աղյուսակը եզրափակում է միավոր չունեցող Արգենտինան: Վերջին երկու հավաքականներն այսօր գիշերը կհանդիպեն իրար հետ: