Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+germania
A A
Սպորտ

Ճապոնիան կամային հաղթանակ տարավ Գերմանիայի նկատմամբ. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում գրանցվեց հերթական անակնկալը: Մրցաշարի ֆավորիտ համարվող Գերմանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Ճոպենիային:

Գերմանացիները 31-րդ րոպեին 11մ հարվածով բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Իլկայ Գյունդոկանը: Երկրորդ կեսի 75-րդ րոպեին ճապոնացիների եզրային գրոհից հետո Ռիցու Դոան վերականգնեց հավասարությունը, իսկ 83-ին Տակումա Ասանոն միայնակ ճեղքեց մրցակից պաշտպանությունը և խփեց հաղթական գոլը:

Ճապոնիայի հավաքականը վաստակեց առաջին երեք միավորը և գլխավորեց D խումբը: Այս խմբում հանդես եկող Իսպանիան ու Կոստա Ռիկան քիչ անց կհանդիպեն իրար հետ: