A
A
Դանիան ու Թունիսը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին. Կատար-2022
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր գրանվեց առաջին գոլազուրկ ոչ-ոքին:
Առաջին տուրի հերթական խաղում միմյանց հետ հանդիպեցին Դանիայի և Թունիսի հավաքականները: Հանդիպումն անցավ դանիացիների խաղային առավելությամբ, սակայն նրանք միայն մեկ ռեալ պահ ստեղծեցին, սակայն մոտ տարածությունից կատարված հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Թունիսցիները նույնպես գոլ խփելու մեկ պահ ունեցան, սակայն դանիացիների դարպասապահ Կասպեր Շմեյխելը մատների ծայրով ետ մղեց դեպի դարպասը սուրացող գնդակը: Այդպիսով, Կատար-2022-ում առաջին անգամ դարպասները մնացին անառիկ:
Այս թիմերի հետ նույն խմբում հանդես են գալիս նաև Ֆրանսիայի և Ավստրալիայի հավաքականները: