Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+sautgejt (1)
A A
Սպորտ

Ես կուշտ եմ մինչև կոկորդս. Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում Իրանի ազգային թիմի նկատմամբ տարած հաղթանակը:

«Ես հոգնել եմ դրանից և կուշտեմ մինչև կոկորդս: Իհարկե ուրախ ենք, որ նման տարբերությամբ հաղթեցինք ու լավ խաղ ցուցադրեցինք, սակայն թիմը կրկին անգամ կորցրեց կենտրոնացվածությունը։ Պետք է ավելի կայուն լինել:

Առաջին խաղակեսը բարդ էր՝ բազմաթիվ դադարներով, բայց մեր պրեսինգն ու շարժումը լավն էին։ Միաժամանակ, մենք չպետք է մեզ թույլ տայինք երկու գնդակ բաց թողնել մրցաշարի այս փուլում: ԱՄՆ-ի դեմ խաղում պետք է ավելի աչալուրջ լինենք։

Մեզ 24 րոպե լրացուցիչ ժամանակ տվեցին։ Մեր սխալները հանդիպման երկարաձգման և հարմարավետ թվացող հաշվի հետևանք էին։ Մեզ չէր հերիքում կենտրոնացումը», - մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ին։

 

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը առաջին խաղում հաղթել է 6:2 հաշվով և երեք միավորով այժմ գլխավորում է B խումբը: