Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan futbol
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրը սկսվեց ոչ-ոքիներով

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում այսօր կայացան առաջին երկու հանդիպումները:

Չարենցավանի «Վանը» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց մրցաշարի հետնապահ «Նոայի» հետ՝ 2:2: Հյուրերը, որոնք մինչև հանդիպման վերջին րոպեն զիջում էին 1:2 հաշվով, փրկարար գոլը խփեցին մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին՝ Բոգդան Միցիկի ջանքերով:

Այս ոչ-ոքիից հետո «Վանը» վաստակեց 24 միավոր և շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը: Նրան հաջորդող «Լեռնային Արցախը» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ և չկարողացավ կրճատել երեք միավորի եղած տարբերությունը: Շիրակցիները 15 միավորով գտնվում են 8-րդ հորիզոնականում: «Նոան» չորս անընդմեջ պարտությունից հետո վերջապես ոչ-ոքի խաղաց և վաստակեց իր 6-րդ միավորը:

Տուրի մնացած հանդիպումները կկայանան նոյեմբերի 22-ին: Կենտրոնական խաղում «Ալաշկերտը» կընդունի «Փյունիկին»: