Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+albania - hajastan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Ալբանիայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2022թ վերջին խաղում 0:2 հաշվով պարտվեց Ալբանիայի ազգային թիմին:

Խաղը կայացավ Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում: Հանդիպման 28-րդ րոպեին Կսուլիանո Սկուկան առաջ մղեց տանտերերին, իսկ 64-րդ րոպեին Կրիստիան Ասլանին վստահ իրացրեց 11մ հարվածը և կրկնապատկեց հաշիվը:

Հայաստանի հավաքականը հիմնականում հեռահար հարվածներով էր փորձում գրավել դարպասը, սակայն դրանք կամ շեղ էին ստացվում, կամ ալբանացիների դարպասապահը հետ էր մղում գնդակը: Միայն Վահան Բիչախչյանի հուժկու հարվածը կարող էր նպատակին հասնել, սակայն այդ դրվագում տանտերերին փրկեց հորիզոնական դարպասաձողը:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը տխուր նոտայով ավարտեց մրցաշրջան 2022-ը: Հաջորդ տարի մեր թիմին սպասվում է ավելի լուրջ փորձություններ, հանձինս Խորվաթիայի, Ուելսի և Թուրիքայի հետ հակամարտությունների: