Բացել լրահոսը Փակել լրահոսը
2_7810_0001-750x375
A A
Սպորտ

Մեսսիին կամ Մարադոնային երբեք չեն խնդրել դաշտ մտնել հանդիպման ավարտից 3 րոպե առաջ․ Մորգանը՝ Ռոնալդուի մասին

Լրագրող Պիրս Մորգանն աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալացին Մորգանին տված հարցազրույցից հետո քննադատության էր ենթարկվել։

«Երբևէ Մեսսիին խնդրե՞լ են դաշտ մտնել հանդիպման ավարտից 3 րոպե առաջ, երբ իր թիմը հաղթում է 2։0 հաշվով։ Կամ Պելեին, Մարադոնային, Զիդանին, Կրոյֆին, Բերգկամպին․․․»,- գրել է լրագրողն իր թվիթերյան էջում։ Ռոնալդուն «Տոտենհեմի» հետ խաղում հրաժարվել էր դուրս գալ փոխարինման 87-րդ րոպեին և հեռացել հանդերձարան։

Աղբյուր՝ Armsport.am