A
A
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 14-ին ժամը 20:00-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: