A
A
23-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց և զենք հայտնաբերվեց
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 11-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել և, զենք-զինամթերք ու թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 0.29 գ դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ՝ 2,20 գ դեղնականաչավուն զանգվածով: Երիտասարդը սրահից ոստիկաններին է ներկայացրել լուսարձակիչ զենք՝ փամփուշտով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: