Բացել լրահոսը Փակել լրահոսը
16277_am_1
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը (տեսանյութ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրենին

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմիերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի թիմին Հայաստանի համար կարևոր բարեփոխումների շրջանակներում ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման պարագայում տարածաշրջանի երկրների համար ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում բացվող հնարավորությունների շուրջ: