A
A
70 ամյա բժշկին շաբաթ օրով ձերբակալելը մի հին գործի շրջանակներում, խիստ կասկածահարույց է․ Թ․ Թովմասյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է․
"Բժշկական գիտությունների դոկտոր Միքայել Նարիմանյանի ձերբակալությունը Հայաստանում արդեն արմատավորված ընտրովի արդարադատության կոնկրետ դրսևորում է:
70 ամյա պատվարժան բժշկին շաբաթ օրով ձերբակալելը մի հին գործի շրջանակներում, խիստ կասկածահարույց է:
Աներկբա է, որ ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, հանրահայտ թոքաբան Նարիմանյանը պետք է ազատության մեջ լինի, քանի որ նրա հիվանդները ունեն բժշկի կարիքը":
Հիշեցնենք, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյբուքյան էջում հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Արգիշտի Քյարամյանը համաձայնել է իր դեմ «գործ սարքել» և տեղեկացրել է, որ գործով արդեն ձերբակալվել է Բժշկականի նախկին ռեկտոր Նարիմանյանը: