Բացել լրահոսը Փակել լրահոսը
85216_b
A A
Պաշտոնական

Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ բախվել են «VAZ-2107»-ը և «VAZ-2101»-ը․ կա 3 զոհ և մեկ տուժած (թարմացված)

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Է․ Մ․) և «VAZ-2101» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ք․-ի (ծնված 1970 թ.) և Է․ Մ․-ի դիերը ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։

«VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ․ Մ․-ին․ տուժածը հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ էլ մահացել է: