Բացել լրահոսը Փակել լրահոսը
պարկուճ
A A
Քաղաքականություն

Ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից կրակոցներ են արձակել․ ՔԿ-ն՝ Ճամբարակի միջադեպի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ արագ սննդի կետում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ, Ճամբարակ քաղաքում գտնվող արագ սննդի կետում իրենց հատկացված առանձին սենյակում, հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից կրակոցներ են արձակել:
 
Նախաքննության ընթացքում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ 7,62մմ տրամաչափի պարկուճ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Քննչական կոմիտե