Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«ՀՀ տարածքը դարձել է բոլորի հետաքրքրությունների տիրույթ, զրկվել ենք այլևս ինքնիշխանությունից» (տեսանյութ)

Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Հայաստանի անվտանգության բարձիկ հանդիսացող ՀԱՊԿ-ի գործելաոճը առավել քան մտահոգիչ է։ Հայաստանի Անվտանգության խորհուրդը որոշում էր կայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել նաև Ռուսաստանին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով։ Սակայն մինչ օրս  սայլը տեղից չի շարժվել։

Ադրբեջանն և Թուրքիան  շարունակում են առաջ մղել «Զանգեզուրի միջանցքի» պահանջը։ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են որ կողմ են կոմունիկացիաների բացմանը  , բայց համաձայն ՀՀ օրենսդրության, որով չի խախտվի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։

 Ընդիմադիրները կարծում են, որ միջազգային հարթակներում այս և այլ կարևոր հարցեր քննարկելիս հայկական կողմի դիրքերը թույլ են ՀՀ իշխանությունների վարած սխալ քաղաքականության պատճառով։

Հիշեցնենք, որ ըստ Կրեմլի՝ տարածաշրջանի անվտանգային և մի շարք այլ խնդիրներ քննարկելու համար Ռուսաստանում  նախատեսվում է եռակողմ հանդիպում Փաշինյանի, Ալիևի և Պուտինի մասնակցությամբ։

 

Մանրամասները՝  տեսանյութում