Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Stepanakert 07
A A
Քաղաքականություն

Կամ ամենաթուլամորթ և անհայրենիք, կամ սկզբունքային և հայրենասեր սերունդ․ Հանրահավաք Ստեփանակերտում (տեսանյութ)

«Մեզ համար անընդունելի է ցանկացած առաջարկ և փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս, մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ, և եթե այդպիսի առաջարկ տարբեր երկրներկից, տարբեր միջազգային ատյաններևից մեզ ներկայացնեն, մենք դա դիտարկելու ենք, որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում» այս մասին ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտի Վերնածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ։

 Ըստ նրա, Արցախը կարող է պաշտպանել ինքն իրեն, իսկ արցախի նոր սերունդը  պատմության մեջ կամ պետք է մտնի ամենաթուլամորթ և անհայրենիք , որի ժամանակ կործանվեց Արցախը, կամ պետք է մտնի պատմություն՝ որպես սկզբունքային և հայրենասեր սերունդ, որը անկախ բոլոր դժվարություններից փրրկեց Արցախը «Ես համոզված եմ, որ կարողանալու ենք դա անել, համոզված եմ, որովհետև մենք ունենք Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ և Շուշի, որը նայում է մեզ»։

Պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրեց Ազգային Ժողովի նիստի ժամանակ ընդունված որոշումը «Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի հետ կապված հայտարարություններն ու հնչեցված դիրքորոշումները լուրջ մտահոգություն են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում։

Մանրամասները՝ տեսանյութում։