A
A
Գագաթնաժողովը Հայաստանին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները
Աջակցիր «Ա1+»-ինՍփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակից եղեկանում ենք, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի երկրորդ օրվա պանելային քննարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունեց մասնակիցներին և նշեց, որ գագաթնաժողովը Հայաստանին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները, սահմանել նոր մոտեցումներ մեր ընդհանուր համահայկական օրակարգում և մշակել ապագա համագործակցության ռազմավարական ճանապարհային քարտեզ։
Ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ևս անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը՝ նշելով, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է միասնական մնան՝ ավելի պայծառ ապագա կառուցելու համար։