Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինСтаньте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և մեծապես գնահատել այն աշխատանքը, որը կատարում է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից: Վահագն Խաչատուրյանը ընդգծել է, որ Հայաստանը առավելագույնս կարևորում է պատմական և մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը և պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ: Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարևորում են Հայաստանի հետ համագործակցությունը և ներկայացնել այն հարուստ մշակութային ժառանգությունը, որով հարուստ է մեր երկիրը: Նա Շարժայի կառավարչի անունից նախագահ Խաչատուրյանին հրավիրել է մասնակցելու «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին, որը նախատեսվում է անցկացնել մյուս տարի գարնանը: «Շարժայի մշակութային ժառանգության» օրեր փառատոնն անցկացվում է 2003 թվականից, որը համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։