A
A
Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին` իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Իհարկե նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը։
Իսկ հիմա ամենակարևորը՝ առաջին իսկ փորձից կռահեք, թե Աջափնյակ 1 նստավայրում ում են տվել այդ դատավորի օգնականի կալանքի միջնորդության քննարկումը և ով է նրան կալանավորել։ Լրացում լրագրողների համար- այս հարցով բազմաթիվ զանգերից ելնելով տեղեկացնում եմ, որ պաշտպանը ես չեմ»։