Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան․ Լավրով (տեսանյութ)

ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով, անմիջապես այն տեղի ունեցավ, որոշումներ կայացվեցին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի պետին։

Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ արդեն ավելի քան մեկ ամիս են։ Այն է՝ Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի հետ սահմանին, ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն:

Ըստ Լավրովի՝ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, խորհուրդը պետք է գումարի ՀԱՊԿ նախագահը։