Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իռլանդիայի նախագահը՝ հայ-ադրբեջանական ռազմական լարվածության մասին (տեսանյութ)

    ԵԽԽՎ-ում գտնվող Իռլանդիայի նախագահ Մայքլ Դենիել Հիգգինսը պատասխանեց Ա1+ի- հարցին, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին։

«Հակամարտությունը կրկին բռնկվել է, կարծում եմ, դա այն վայրերից մեկն է, որտեղ պետք է հնարավորինս արագ միջամտություն լինի ՄԱԿ-ի կողմից՝ վերականգնելու այն, ինչին հասել ենք երկու երկրների հարաբերություններում»,- ասաց նա։

ԵԽ Նախարարների կոմիտեում Իռլանդիայի նախագահության շրջանակներում Իռլանդիայի նախագահը ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում։

 Մայքլ Դ. Հիգինսը մասնավորապես կոչ  արեց  ավելի երկարաժամկետ տեսլական ունենալ Եվրոպայի խորհրդի դերի վերաբերյալ հետկոնֆլիկտային Եվրոպայում։ Նա ընդգծեց, որ պետք է վերադառնալ Եվրոպայի խորհրդի հիմնարար ուժեղ կողմերին խաղաղության վերականգնման հարցում։