Բացել լրահոսը Փակել լրահոսը
311146037_2008053839393660_5210799597794733961_n
A A
Քաղաքականություն

Արթուր Վարդանյանը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման, իսկ Վահան Շիրխանյանի նկատմամբ համաներում կիրառվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ Նորքի զինված խմբի գործով հրապարակեց դատավճիռ։ Նա Արթուր Վարդանյանին դատապարտեց 13 տարի ժամկետով, Անտոն Թոթոնջյանին՝ 9 տարի ժամկետով, սակայն կիրառեց փորձաշրջան։

Այս գործով անցնում էր 20 անձ։

Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Արա Պողոսյանը, Վահագն Սալնազարյանը դատապարտվեցին 9-ը, Արման Հայրապետյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը ՝ 8, Տիգրան Բոյաջյանը՝ 6 տարվա ազատազրկման։

Դատարանը որոշեց Էդվարդ Մինասյանի նկատմամբ պատժի նշանակումը հետաձգել՝ հիմք ընդունելով դատաժշկական փորձաքննության եզրակացությունը։

Գործով անցնող Վահան Շիրխանյանը դատապարտվեց որոշ հոդվածներով արդարացվեց, սակայն դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Պատիժը սակայն չի կրի, համաներում կիրառվեց։

Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Հարություն Սարիբեկյանը պատասխանատվության չենթարկվեցին՝ քրեական պատասխանատվության ժամկետն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Այս գործով երեք կին էր անցնում։ Ասյա Մկրտչյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, նույն պատժաչափը ստացավ նաեւ Նելլի Մինասյանը։ Սակայն նրա նկատմամբ պատիժը չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան, Մարինե Կաթանյանի նկատմամբ եւս կսահմանվի փորձաշրջան։

Ըստ գործի նյութերի՝ 2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Գործը դատարանում էր 2016 թ-ից։

Ի դեպ, ամբաստանյալների նկատմամբ վերջնական պատիժ կսահմանվի նրանց կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվարկելուց հետո։