Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (4)
A A
Պաշտոնական

Հրդեհ կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։22-ին, մարվել՝ 01։06-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և վերանորոգման համար նախատեսված էլեկտրական սարքավորումներ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։