Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-1600x932z-0.4913
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն եւ ԵԽ -ն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ են անում անհապաղ վավերացնել

Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրը Եվրոպական միությունը (ԵՄ) և Եվրոպայի խորհուրդը վերահաստատում են` միանշանակ դեմ են մահապատժին բոլոր ժամանակներում, բոլոր վայրերում և բոլոր հանգամանքներում։

Այս տարի լրանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԴ) 13-րդ Արձանագրության ուժի մեջ մտնելու քսան տարին, որը վերաբերում է մահապատժի վերացմանը բոլոր հանգամանքներում։

«Մենք ողջունում ենք Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին (ներառյալ ԵՄ բոլոր անդամ պետությունները), որոնք վերացրել են մահապատիժը բոլոր հանգամանքներում և կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի վերջին երկու անդամ պետություններին, որոնք դեռ չեն միացել այս Արձանագրությանը, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը՝ դա անել առանց հապաղելու»,_ասված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն և Եվրապայի խորհուրդը խստորեն դատապարտում են նաեւ Դոնեցկ քաղաքում վերջերս հրապարակված մահապատժի դատավճիռները.

«Մենք շեշտում ենք, որ այս դատավճիռները անհամատեղելի են և՛ մարդու իրավունքների եվրոպական իրավունքի, և՛ միջազգային իրավունքի, ներառյալ Ժնևի կոնվենցիաների հետ և թեթևությամբ ողջունում ենք դատապարտյալների ազատ արձակումը: Մենք ափսոսում ենք Բելառուսի Քրեական օրենսգրքի քաղաքական դրդապատճառներով փոփոխությունը՝ մահապատիժը տարածելով «ահաբեկչական գործողությունների փորձի» վրա, որի վերջնական նպատակն է քաղաքական այլախոհներին թիրախավորելը, ուստի մենք իշխանություններին կոչ ենք անում չեղարկել այս որոշումը: Մենք նաև կոչ ենք անում Սինգապուրին, Իրանին, Սաուդյան Արաբիային և այլ երկրներին, որոնք վերջերս ավելացրել են մահապատիժների թիվը, միանալ համաշխարհային միտումին և հրաժարվել այս անմարդկային պատժի կիրառումից»։ Ոչ մի իրավական համակարգ ապահովագրված չէ դատական ​​սխալներից, որոնք կարող են հանգեցնել անմեղ մարդկանց կորստի,_ հիշեցնում են եվրոպական կառույցները։