Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս իշխանության օրոք հայտնի շնաձկներից որևէ մեկը դժվար էլ պատասխանատվության ենթարկվի․ Նորիկյան (տեսանյութ)

«Մենք ունենք դատավորներ, որոնց համար գործադիր իշխանությունից եկած ազդանշանները շատ էական են, նրանք սպասում են վերադասի հրամաններին, նոտարական գործառույթներ են երբեմն իրականացնում, այդ մարդկանց պետք է վռնդել դատական համակարգից»․ այս կարծիքն է հայտնում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով Հայաստանում դատաիրավական խնդիրներին և  ավելացնելով․ «Անցել է 4 տարի և որևէ շնաձուկ, որևէ պատասխանատու անձ, որին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը առավել քան բացահայտ էին, պատասխանատվության չենթարկվեցին»։

Ըստ նրա գործող իշխանությունը չի կողմնորոշվել, թե դատաիրավական համակարգում ինչ պետք  է անել․ «Մեկ խոսում են անցումային արդարադատությունից, մեկ խոսում են վեթինգից, մեկ խոսում են սահմանադրական բարեփոխումներից։ Այսինքն գործող իշխանության մոտ ռազմավարական մտքի բացակայությունը հանգեցրեց այս խառնաշփոթին»։

Ինչ վերաբերվում է «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքին,  Նորիկյանը նշեց․ «Պետք է նաև պատասխան տրվի, լավ բա այդ մարդիկ ոնց են այդ միջոցները ձեռք բերել, իսկ ով է հաշվել նրանց ամբողջ գումարը։ Այսինքն չստացվի հանկարծ, որ այդ նույն մարդիկ վերջում ծիծաղեն հասարակության վրա իրենց թալանածին մի փոքր մասնաբաժին շպրտեցին պետությանը, անունը դրեցին օրինականության վերականգնում, իսկ իրենք կշարունակեն վայելել իրենց թալանածը։

Պետությունը պետք է բռնի հանցագործի ձեռքը և պատժի, երբեմն կտրի այդ ձեռքը, հասկանալի է, թե ես ինչ նկատի ունեմ, այսինքն պատասխանատվության ենթարկվի։ Ավելին, պետք է այդ մարդկանց գլուխները ջարդել օրենքի համատեքստում, որ հասարակությունը տեսնի, որ հանցագործը պատժվում է, իսկ այս իշխանությունը այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարել և ես որքան հասկանում եմ, որքան տեսնում եմ դժվար էլ այս իշխանության օրոք որևէ մեկը այդ հայտնի շնաձկներից պատասխանատվության ենթարկվի»։

Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support