Բացել լրահոսը Փակել լրահոսը
կատաղած
A A
Պաշտոնական

Ինչ անել, եթե կծել է կատաղությամբ հիվանդ կենդանին

Կատաղություն հիվանդության մասին լսե՞լ եք:
 
Այսօր նշվում է կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը:
Աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում:
 
💡 Ի՞նչ գիտենք հիվանդության մասին
• Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց են համարվում գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները:
• Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու և այլնի արդյունքում): Նաև վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում (լորձաթաղանթներով կամ մարդու վնասված մաշկով)։
• Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջնում են ջղաձգումներ, լուծանք և կենդանին սատկում է:
• Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար):
 
💡Ի՞նչ անել կենդանու կծելու դեպքում, ո՞րն է բուժումը
Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները (հակակատաղության պատվաստանյութ) համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանիների, հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի կծելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ վերքը մշակելու և համապատասխան պատվաստումներ ստանալու համար:
 
 
Առողջապահության նախարարություն