Բացել լրահոսը Փակել լրահոսը
36499
A A
Պաշտոնական

Նորից հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ` հայտնում է ԱԻՆ-ը:

Ըստ վերջին թարմացման՝  հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին։